HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-արգենտինական տնտեսական համագործակցությունը նոր թափ է ստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին։ Ողջունելով դեսպանին` վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակի շուրջ։ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Արգենտինայի ժողովրդին Հանրապետության անկախության 200-ամյակի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը, դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։ Զրուցակիցներն ընդգծել են տնտեսական փոխհարաբերությունների խորացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը։ Մասնավորապես վարչապետը կարևորել է հայ-արգենտինական գործարար համաժողովի կազմակերպումը, որը հնարավորություն կտա ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են հայ-արգենտինական դարավոր բարեկամական հարաբերություններին։ Արգենտինայի դեսպանը բարձր է գնահատել արգենտինահայ համայնքի ներդրումը երկրի զարգացման գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter