Ափսոսանք է հայտնում
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի խոսնակն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Բարձրագույն ներկայացուցիչը ափսոսանք է հայտնում ս.թ. հունիսի 18-19 գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, որի արդյունքնում մարդկային կյանքի կորուստ է գրանցվել: Բարձրագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում հարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զենքի և ցանկացած սպառնալիքի կիրառումից և շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: ԵՄ վերստին հաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու երեք համանախագահների աշխատանքին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել