HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ չարաշահելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի` թվով 4 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող  դատախազը  հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ինչպես տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, նախաքննությամբ մասնավորապես պարզվել եւ հիմնավորվել է, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ,  որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ  հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Մ.Հայրապետյանին, Գ. Դավթյանի եւ Գ. Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության  դատարան` ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter