HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթեի հուշ-երեկո` Հնդկաստանում

2010թ. հունիսի 23-ին հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ, Խորեն աբղ. Հովհաննիսյանի հրավերով Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում էր CALIFORNIAS STATE UNIVERSITY NORTHRIDGE համալսարանի դասախոս, փիլիսոփայության դոկտոր Մարգար Մելքոնյանը: Ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ նրա` «Եղբորս ճանապարհը» գրքի շնորհանդես-ընթերցանությունը: Մարգար Մելքոնյանը նախ կարդաց հատվածներ իր գրքից, որը նվիրված էր եղբորը` ՀՀ և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կյանքին ու մահին: Այնուհետև հեղինակը պատասխանեց ճեմարանականների հարցերին, որոնք վերաբերում էին նրա հրատարակած գրքին եւ Ավոյին: Ապա Մարդասիրականի սաները արտասանեցին բանաստեղծություններ`նվիրված հերոսին: Հավարտ հանդիսության Հայր Խորենը երախտագիտության ու գնահատանքի խոսք ասաց Մարգար Մելքոնյանին, ապա խոսեց Մոնթե Մելքոնյանի մասին`մեջբերելով մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտի այն միտքը, թե` սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: «Մոնթեն օժտված էր այդ արժանիքով`հայրենասիրությամբ: Նրա մահ իմացյալ անմահությունը, անձնուրացությունը դարձավ առհավատչյան մեր անկախություն ձեռք բերած հայրենիքի համար: Մոնթեի կյանքը սերունդների համար լինելու է դաստիարակչական այն լուսավոր կետը, որին պիտի հետամուտ լինեն նրանք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter