Միասին կփրկենք Էրիկին
4-ամյա Էրիկ Սարգսյանն Արցախից է, հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով (ոչ խոջկինյան լիմֆոմա): Նա բուժվել է Երեւանի Ուռուցքաբանության ինստիտուտի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում: Այժմ Էրիկի առողջական վիճակը կայուն չէ, սակայն բժիշկները հույս են հայտնում` բարձր չափաբաժնով քիմիաթերապիա ստանալու դեպքում երեխայի կյանքը հնարավոր է փրկել:
Էրիկն իր ծնողների հետ այժմ Ռուսաստանում է` քիմիաթերապիա անցնելու նպատակով: Նրա բուժման համար մեծ գումար է անհրաժեշտ: Յուրաքանչյուրիս 1000 դրամը կարող է հնարավորություն տալ Էրիկին` շարունակել ապրել:
Անտարբերությունը սպանում է կյանքը: Միասին կփրկենք Էրիկին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել