HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոցների դեմ պայքարում համագործակցության համար մեխանիզմ կմշակվի

Թմրամիջոցների դեմ պայքարում Հայաստանի եւ Իրանի համագործակցության համար պետք է ուղղակի մեխանիզմ մշակել, եւ երբ Ալիկ Սարգսյանն այցելի Իրան, այդ ուղղությամբ մեխանիզմ կմշակվի: Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը` պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը, որ թմրանյութերի դեմ պայքարում Հայաստանի պատկան մարմիններն դժվարություններ ունեն Իրանի համապատասխան մարմինների հետ համագործակցելու հարցում, հատկապես, երբ վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանից Հայաստան թմրանյութերի փոխադրման ծավալները կտրուկ մեծացել են: Դեսպանը տեղեկացրեց, որ վերջերս հրավեր է ուղարկվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որպեսզի նա այցելի Իրան, եւ մասնագիտական նմանատիպ հարցերը տեղում քննարկվեն կողմերի միջեւ: «Առաջին հերթին, հաշվի առնելով Աֆղանստանի գոյությունը Իրանի հարեւանությամբ, ամենամեծ վնասը թմրամիջոցների արտահանումից կրում են Իրանը եւ Ռուսաստանը: Շատ ավելի մեծ քանակություններով դեպի Ռուսաստան եւ Իրան է մտնում թմրանյութեր Աֆղանստանից, քան Հայաստան. Հայաստան մտնող մասը չնչին է դրա հետ համեմատած: ՆԱՏՕ-ական ուժերի Աֆղանստանում տեղավորվելուց հետո շեշտակի աճել է թմրանյութերի արտդրությունը` մոտ 9000 տոննայով ավելացել է, եւ ավելի շատ պետք է դրա վրա ուշադրություն դարձնել»,- նշեց Սեյեդ Ալի Սաղայիանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter