Այս տարի փախստականի կարգավիճակ է ստացել 9 անձ
Այս տարի 9 օտարերկրյա քաղաքացիներ ստացել են փախստականի կարգավիճակ: 2010 թ.-ից մինչ օրս փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են 20 օտարերկրացիներ: 8 իրաքահայեր և 1 Կոդ դ'Իվուարի քաղաքացի արդեն ստացել են կարգավիճակ, մնացածներին մերժել են: 4 իրանցիներ կամավոր ետ են վերադարձել, մյուսները դատարանում բողոքարկել են մերժումը:
1999- 2010 թթ. Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են 1692 օտարերկրյա քաղաքացիներ: Այս տարիներին 38 հոգի էր միայն փախստականի կարգավիճակ ստացել: Մնացածի դիմումները մերժվել են: Սակայն նախկին օրեսդրությունն առանձնացնում էր փախստականներին և ժամանակավոր ապաստան հայցողներին:
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը «Հետքին» տեղեկացրեց, որ 1100 Իրաքի քաղաքացիներ, որոնք ռազմական գործողությունների պատճառով ժամանակավոր ապաստան էին խնդրել, «Փախստականների և ապաստանի մասին» նոր օրենքով ճանաչվել են փախստական: Փախստականի կարգավիճակի համար դիմողների գերակշիռ մասը ԻԻՀ-ից են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել