HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Վարչապետի ենթադրությունը Թերթի տեղեկություններով` օտարալեզու մասնավոր դպրոցներում ուսումն արժենալու է տարեկան 25-30 հազար ԱՄՆ դոլար, նախատեսվում է այս բարձր  վճարի հաշվին մեծացնել սոցիալական փաթեթը` տաղանդավոր  երեխաների  անվճար ուսուցումը: Սակայն այլ աղբյուրներ փոխանցում են, որ սրա պատճառն այն է, որ կառավարությունում էլ են գիտակցում, որ սա չի աշխատելու, որովհետև իրենք երեխաներին Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում կրթության տվող օլիգարխների համար կարևորը «պրեստիժն» է, և նրանք դժվար թե օգտվեն այս հնարավորությունից, քանի որ, այնուամենայնիվ ,մի բան է Մեծ Բրիտանիայում  կրթություն ստանալը, մեկ այլ բան` Երևանում կամ Դիլիջանում: Ի դեպ, Դիլիջանի հետ կապված ասում են, որ իրականում օտարալեզու դպրոցների բացման հետևում վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որի` Դիլիջանը  ֆինանսական կենտրոն դարձնելու իդեաֆիքսը հայտնի է բոլորին: Նա փորձում է «երկուսը` մեկում» սկզբունքով ֆինանսական կենտրոնը եւ օտարալեզու դպրոցը նույն քաղաքում ստեղծել` ենթադրելով, որ բանկային համակարգը կտեղափոխվի Դիլիջան, եւ բանկիրներն իրենց երեխաներին կուղարկեն Ռուբեն Վարդանյանի դպրոց: Նոր զարգացումներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանագծում անցյալ շաբաթ սկսված եւ դեռեւս շարունակվող գործընթացների, որոնք այս կամ այն չափով ցույց են տալիս, թե գերտերություններից յուրաքանչյուրն ինչպես է ցանկանում օգտվել ստեղծված իրավիճակից: Մասնավորապես` վերջին օրերին ոչ պաշտոնապես ՌԴ իշխանությունների տեսակետներն արտահայտող որոշ ռուս փորձագետներ` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները, «հարեւանցիորեն» կարծիքներ են հայտնում ԼՂՀ-ում ռուսական զորքերի տեղակայման անհրաժեշտության վերաբերյալ: Թեեւ ԱՄՆ-ից դեռեւս այս խնդրի առնչությամբ «ազդակներ» չեն հնչում, սակայն ակնհայտ է, որ այդ հարցն արդիական է նաեւ ամերիկյան կողմի համար: Եվ պատահական չէ, որ երեկ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը շտապել է հայտարարել, թե Իրանը թույլ չի տա, որ իր սահմանի մոտ` ղարաբաղյան հակամարտության գոտում, միջազգային խաղարարար ուժեր տեղակայվեն: Հասկանալի է, որ տվյալ դեպքում, խոսքն առաջին հերթին ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի խաղարարար ուժերի մասին է: Եվ եթե, իսկապես, նման զարգացուևմներն իրական են, ապա այդ ֆոնին բավական հետաքրքիր է դառնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նախօրեին գերմանիայում արած այն հայտարարությունը, որ «տարածաշրջանային լուծումներում չի կարելի եւ հնարավոր էլ չէ անտեսել Իրանը»: Այսինքն` բացառված չէ, որ ԼՂՀ-ում միջազգային զորքեր տեղակայելու հարցը քննարկվել է նաեւ Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ: Եվ ներկայումս ՀՀ-ն նաեւ Իրանի աջակցության կարիքն ունի այդ հարցում, հատկապես, որ «խաղաղության երաշխավոր» միջազգային կառույցները վերջին որերի իրենց անողնաշար դիրքորոշմամբ ապացուցեցին, թե որքան հետեւողական են խաղաղության պահպանման հարցում: ԵՄ-ն էլ է անհասցե կոչեր ու ափսոսանք հայտնում Ադրբեջանին ոչ մեկը ոչինչ չի ասում, երբ վերջինս խոսում է պատերազմի հավանականությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբին «անարդյունավետությունից»: Ուստի, հայտարարությունները, որ արվում են հաջակցություն ԵԱՀկ Մինսկի խմբի ջանքերի եւ հավելմամբ, թե «պատերազմը որեւէ կերպ չի կարող ընդունվել որպես հակամարտության լուծում», սնանկ են հնչում, քանի որ որեւէ կերպ Ադրբեջանն առանձնակի չի չգուշացվում իր հայտարարությունների եւ քայլերի անընդունելիության համար: Հոռետես չէ, բայց պատերազմի վերսկսումը չի բացառում Հտկապես հունիսի 18-ին Մրտակերտի րբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցած միջադեպից հետո շատերն են պատերազմի վերսկսում կանխատեսում: «Ես չեմ ուզում իրավիճակը շատ հոռետեսորեն գնահատել, թեեւ նման հավանականություն տեսնում եմ: Պատճառն այն է, որ թե հայկական, թե, հատկապես, ադրբեջանական կողմերը, նաեւ միջազգային հանրությունն ու ՄԽ համանախագահները խաղ են անում, որի նպատակը ոչ թե հակամարտությունը լուծելը կամ երկու հասարակություններին հաշտեցնելն է, կամ հակամարտության գոնե փուլային լուծման հասնելը, այլ տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի հետապնդումը: Ցավոք, հայաստանը, շնորհիվ այս իշխանությունների, այդ խաղացողների ձեռքին մանրադրամ է դարձել: Որեւէ մեկը, այդ դվում` ՄԽ համանախագահող երկրները հակված չեն այդ խնդիրը լուծելու, եւ Հայաստանի կամ Ղարաբաղի ժողովրդի խնդիրները նրանց այդքան էլ հետաքրքիր չէ: Նրանք փորձում են լուծել իրենց խնդիրները: Որքանո՞վ նրանց դիրքորոշումներն այս համատեքստում կմերձենան, որքանո՞վ նրանց շահերը կբախվեն` այլ հարց է, բայց Հայաստանն այս գործընթացում գործոն չէ. նա անում է այն, ինչ ասում են, ու չի անում այն, ինչ չեն ասում»,- հայտարարել է Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Հաջորդ պատերազմը լրիվ ուրիշ է լինելու Ղարաբաղյան բանակցությունների` ըստ էության փակուղային վիճակում հայտնվելը եւ ռազմաճակատի գծում լարվածության կտրուկ աճը (միայն երեկվա ընթացքում ադրբեջանցիները հրադադարը խախտել են 220 անգամ) հասարակությանը ստիպում են ավելի լրջորեն վերաբերվել պատերազմի վերսկսման հեռանկարին: Վերջին օրերին եւ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ժողովրդի խոսակցության հիմնական թեման հենց պատերազմն է: Բարեբախտաբար, խուճապ չկա, կա միայն մտահոգություն: Եվ, որ շատ ավելի կարեւոր է, կա «մանր-մունր հարցերը մի կողմ դնելու» եւ արտաքին վտանգի դեմ համախմբվելու վճռականություն: համենայնդեպս, մի հարցում գրեթե բոլորը համամիտ են. «ինչ արած, եթե պետք է, պիտի կռվենք»: Ստորագրահավաք ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամները մեծ թվով ստորագրություններ են հավաքել վեհաժողավի նախագահ Մեվլութ Չավուշօղլուի ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը վերակենդանացնելու առաջարկի դեմ: Փաստաթղթի տակ ստորագրել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Սերբիայի եւ այլ երկրների խորհրդարանականներ: Ընդհանուր առմամբ, հավաքվել է ավելի քան 50 ստորագրություն: Անհաջող փորձ Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան դավթյանի ասուլիսը նվիրված էր այս տարվա առաջին 5 ամիսներին արձանագրված լավատեսական ցուցանիշներին: «ՀԺ» թղթակիցը, սակայն, փորձել է պարզել հատկապես մայիսին արձանագրված մի շարք մտահոգիչ ցուևցանիշների մասին ֆինանսների նախարարի վերաբերմունքը: Ցուցանիշներից մեկի` մանրածախ առեւտրի ծավալների նվազման մասին բավական երկար մեկնաբանություններ տալու ընթացում, տեսնելով, որ լավատեսության ռեսուրսն ավարտվում է, Տիգրան դավթյանը խոսքի կեսից կանգ է առել եւ դիմելով մեր թղթակցին` խոստովանել է. «Ես ուզում եմ դեպի դրականը շուռ տամ»: Սակայն, ի հեճուկս այդ ցանկության, ցուցանիշներն այնպիսին են, որ «դեպի դրականը շուռ տալու փորձը» չի հաջողվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter