HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՋՕԸ-ներն ակտիվ են միայն գումար հավաքելիս

2010 թվականն անընդհատ նոր անակնկալներ է մատուցում գյուղացուն: Նախ` վաղ գարնան ցրտահարությունը, հետո էլ օրեր շարունակ տեղացող անձրեւները ամբողջությամբ փչացրին գյուղացու բերքը: Հիմա էլ ոռոգման ջրի պակաս է զգացվում Արարատի, Արմավիրի մարզի մի շարք համայնքներում, ու գյուղացին կրկին վնասներ է կրում: Եթե ջուր էլ կա, շատերը չեն կարողանում այն օգտագործել, քանի որ այս տարի վարձավճարը թանկացել է: Ոռոգման ջրի խնդիրների վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի ՋՕԸ-ների եւ ՋՕՄ-ների կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը: Արարատի մարզի գյուղերին ապրիլ ամսից ջուր է մատակարարվում, եւ կա ոորոշում, որ մինչեւ հունիսի 1-ը տրված ջուրը չհաշվարկվի, քանի որ սելավաջրեր են: Հունիսին ունեցել ենք 2 խոշոր վթար: Արտաշատի ջրանցքի գլխամասում սեգմենտային փականը փլուզվել-ընկել էր ջրանցքը, եւ 2-3 օրով ջրամատակարարումը խափանվել էր: Մյուս փլուզումն էլ Մխչյանի ջրանցքում եղավ, վերանորոգման աշխատանքները հիմա էլ իրականացվում են, բայց ջուր մատակարարվում է: Ջրամատակարարման հետ կապված խնդիրներ լինում են, բացառված է, որ չլինեն, որովհետեւ վթարներ են լինում, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, եւ վերականգնումից հետո ջրամատակարարումը շարունակվում է: Դուք ասում եք, որ գյուղացիներին ապահովում եք ոռոգման ջրով, բայց մենք տեսել ենք չորացած դաշտեր եւ ոռոգման ջրի մատակարարումից դժգոհ գյուղացիներ: Այդ դեպքում ո՞ւր է գնում ջուրը, եթե գյուղացու արտերը չորանում են ջրի սակավությունից: Չորացած արտեր կարող են լինել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Օրինակ` տնամերձ հողամասերի հետ կապված, իրոք, խնդիրներ ունենք, ներտնտեսային ցանցերը շարքից դուրս են եկել: 14-15 հազար կիլոմետր ներտնտեսային ցանց կա համակարգում: Ճիշտ է, տարբեր ծրգրերով կատարվում են վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ, բայց դրանք, իրոք, գտնվում են վատ վիճակում: Մեզ հայտնի չեն մասսայական չորացման դեպքեր: Հիմա էլ ունենք 2 խոշոր վթար, մեկը որիսի տարածաշրջանում է: Վարարա գետի վարարման հետեւանքով Որոտանի ջրանցքի մետաղական խողովակաշարը փլուզվել է, եւ մայիս ամսից գիշեր-ցերեկ աշխատանքներ են կատարվում, որպեսզի այդ տարածքին ջուր մատակարարվի: Մինչեւ օրս այդ տարածքի 4-5 գյուղ ոռոգման ջուր չի ստանում: Նմանատիպ խնդիր էլ ունեցել ենք Քասախի ոռոգման համակարգում: Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի համար ժամանակավոր լուծում տրվեց, քիչ քանակությամբ ջուր ենք տալիս, մինչեւ վթարը կվերականգնվի: Միանշանակ կարող եմ ասել, որ այն գյուղացին, ով ունի պայմանագիր եւ պարտաճանաչ վճարում է, նրա ջուրը երբեք չի կտրվի, իսկ այն գյուղացիները, ովքեր խուսափում են պայմանագիր կնքելուց եւ վճարելուց, այո, այդ գյուղացիները չպետք է ջրեն, որովհետեւ իրենց ջուրը պատվիրված չէ: Դուք երաշխավորո՞ւմ եք, որ վճարող գյուղացին ջուր է ստանում: Մի քիչ ուշացումով, մի քիչ շատ, մի քիչ պակաս, բայց ջուր ստանում է: Եթե մենք ունենայինք գոնե 80 տոկոսանոց ոռոգման համակարգ, ձեր հարցին միանշանակ կպատասխանեի` այո: Երբ մենք ունենք փլուզված, 50-60 տարի շահագործվող համակարգեր, 100 տոկոսով ոչ ոք չի կարող երաշխավորել: Իսկ Ջրային պետական կոմիտեն պատասխանատվություն կրո՞ւմ է պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու եւ գյուղացիներին ժամանակին ջրով չապահովելու համար: Չէ՞ որ ջուր չլինելու պատճառով կարող է փչանալ նրանց տարվա բերքը: Երեք տարին մեկ անգամ յուրաքանչյուր ջրօգտագործողի հետ պայմանագիր է կնքվում, եւ յուրաքանչյուր տարի հավելված է լրացվում, թե կոնկրետ այդ տարի գյուղացին ինչ մշակաբույս է ցանում, ինչ տարածքի վրա եւ այլն: Եթե ՋՕԸ-ների կողմից ջրամատակարարումը խափանվում է, ապա պայմանագրի մեջ հստակ գրված է, որ ՋՕԸ-ն պարտավոր է վերականգնել վնասները: Սակայն պայմանագրի մեջ նաեւ երեւում է, որ մինչեւ երկրորդ ջուր անելը ջրօգտագործողը պարտավոր է վճարել առաջին ջրի համար: Ձեր բարձրացրած հարցը բերված է իրավական դաշտ եւ պայմանագրով կարգավորվում է: Երբեւէ փոխհատուցե՞լ եք պատճառված վնասի համար: Այո, դա եղել է Արարատի մարզում, կոնկրետ գյուղը չեմ հիշում: Գումարն էլ մոտ 150-200 հազար դրամ: Նաեւ դատական գործեր կան, երբ գյուղացիները վճարումներ չեն արել: Շուրջ 300 մլն դրամի գործ է հարուցված, եւ մոտ 100 մլն գյուղացիները վճարել են դատական կարգով: Մեր սկզբունքն այն է, որ ջրով ապահովենք միայն պարտաճանաչ գյուղացուն, ով ունի պայմանագիր: Պարտաճանաչ գյուղացիները, որոնք ժամանակին վճարումներն անում են, նույնպես դժգոհում են, որ իրենց հետ ջրից հավասար օգտվում են նաեւ չվճարողները: Այդ պահանջն արդարացի է: Կարծում եմ` արդարացի է նաեւ այն գյուղացիների դժգոհությունը, ովքեր ջրի համար վճարում են, նույնիսկ կանխավճար են տալիս, բայց ժամանակին ջուր չեն ստանում: Որպես օրինակ կարող եմ նշել Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղը: Եթե նման դեպքեր կան, մարդկանց անուններն ասեք, միասին կգնանք, կտեսնենք, թե ինչ պատճառով ջուր չեն ստացել, եթե վճարել են դրա համար: Եթե կլինեն նման դեպքեր, մեղավորի նկատմամբ միջոցներ կձեռնարկենք: Ձեր կարծիքով, ամեն անգամ հողամասը ջրելու համար գյուղացուց անմիջապես կանխիկ գումար վերցնելը չի նպաստո՞ւմ, որ նրանք հրաժարվեն իրենց հողերից: Այս տարի գյուղացին, իրոք, շատ վնասներ է կրել, բայց նրանից գումար չգանձելով` ՋՕԸ-ն ի վիճակի չի լինի ջրամատակարարում իրականացնել: Եթե ՋՕԸ-ն ժամանակին չվճարի սպառած էլեկտրաէներգիայի համար, հոսանքը կանջատեն, ու անկախ իր կամքից` չի կարող ջուր մատակարարել: Հետեւաբար, գյուղացին պարտավոր է վճարել օգտագործած ջրի համար: Եթե չեն վճարում, ՋՕԸ-ները ունենում են հարկային պարտավորություններ, որի վրա գալիս է տույժ-տուգանք, հետո էլ կալանքի տակ են դրվում հաշիվները: Այս տարի արդեն 4 ՋՕԸ ենք ունեցել, որոնց հաշիվները կալանքի տակ են եղել, մեծ դժվարությամբ, կոմիտեի նախագահի միջամտությամբ կարողացել ենք կալանքները ժամանակավորապես հանել: Նախորդ տարվա համեմատ այս տարի 2 դրամով թանկացել է ոռոգման ջրի մեկ խմ-ի սակագինը` 9 դրամից հասելով 11 դրամի: Արդարացվա՞ծ է այդ գինը: Ոռոգման ջրի առավելագույն շեմը սահմանվել է Կառավարության որոշմամբ: Գնագոյացման համար հաշվարկվում են ծախսերը, գանձվելիք գումարները եւ սուբսիդիայի չափաքանակը: Կոնկրետ 2010 թվականի համար գործող 44 ՋՕԸ-ների ընդհանուր ծախսերը կազմել են 10 մլրդ դրամ: Պետական սուբսիդավորումը 4.8 մլրդ դրամ է, որով մեղմացվում է ջրի սակագինը, այլապես գյուղացուն ջուրը կտրվեր 12-13 դրամով: Մնացած 5.2 մլրդ դրամը ՋՕԸ-ները պետք է հավաքագրեն ջրօգտագործողներից, ու եթե դա բաժանում ենք ջրի ծավալների վրա, առաջանում է առավելագույն սակագինը: Ինչ վերաբերում է ջրի թանկ կամ էժան լինելուն, ապա ասեմ, որ ջուրը թանկ չի: Այստեղ ուրիշ խնդիր է, որ գյուղացու եկամուտները չեն համապատասխանում իր կատարած ծախսերին: Ենթադրենք գյուղացին ունենում է լավ բերք, բայց ինքնարժեքը ցածր է, ու այն իրացնելով` չի արդարացնում կատարած ծախսերը: Պետք է շուկան ձեւավորվի, եւ արտադրված մթերքների իրացումը ճիշտ կազմակերպվի: յուղացին, եթե իր աճեցրած բերքից նորմալ եկամուտ ունենա, ջրի սակագինն իր համար բարձր չի լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter