HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարզաբանում

ՋՕԸ-ները հայտնվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերահսկողությունից դուրս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հաստանում գործող 44 ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ), դրանց միություններին եւ այլ ջրօգտագործողներին մեծածախ գներով ոռոգման ջրի մատակարարման թույլտվություն տվել է 3 ՓԲԸ-ների` «Սեւան-Հրազդանյան ջրառին», «Ախուրյան-Արաքս ջրառին» եւ «Դեբեդ-Աղստեւ ջրառին»: Վաճառքի մեծածախ գները նույնպես հանձնաժողովն է որոշել: «Սեւան-Հրազդանյան ջրառը» ինքնահոս եղանակով ոռոգման ջուրը մատակարարում է 1.01 դրամով, իսկ մեխանիկական եղանակովը` 11.52, «Ախուրյան-Արաքս ջրառը» համապատասխանաբար` 0.71 եւ 4.94 դրամով, իսկ «Դեբեդ-Աղստեւ ջրառը»` 2.08 եւ 36.47 դրամով: Նշված գներով գնված ջուրը ՋՕԸ-ները արդեն մանրածախ գներով վաճառում են գյուղացիներին: Նախորդ տարի գյուղացիները մեկ խմ ջուրը ստացել են 9 դրամով, իսկ այս տարի` 11: Թեեւ ամեն տարի Կառավարությունը սուբսիդիա է տալիս ՋՕԸ-ներին, որպեսզի բոլորի համար սակագինը մնա 11 դրամի սահմաններում, այնուամենայնիվ, ջրի սակագինը գյուղացիների համար թանկ է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետի տեղակալ Գարեգին Բաղրամյանը «Հետքին» ասաց, որ մեծածախ վաճառք իրականացնող ընկերություններն ամեն ամիս հաշվետվություն են ներկայացնում հանձնաժողովին, իսկ թե վերջնական տարբերակում ինչ սակագնով է ջուրը հասնում գյուղացուն` իրենց վերահսկողությունից դուրս է: Մեր այն հարցին, թե ի՞նչ տրամաբանությամբ է ջուրը գյուղացուն տրվում 11 դրամով, երբ գյուղերի մի մասը գտնվում է խոշոր գետերի եւ ջրանցքների հարեւանությամբ, եւ գյուղացուն ջուր հասցնելու համար էլեկտրաէներգիա չի օգտագործվում, Գ. Բաղրամյանը պատասխանեց. «Դա պետք է ՋՕԸ-ներին հարցնեք, մեր կարգավորման դաշտից դուրս է: Մենք կարգավորում ենք միայն մեծածախ ջուրը: Կարող են լինել ՋՕԸ-ներ, որ գտնվում են ջրանցքներին մոտ եւ ծախսատար չեն, բայց կան ՋՕԸ-ներ, որ շատ ավելի ծախս են անում, քան գյուղացուն տրվող 11 դրամը: Եթե չեմ սխալվում, կան ՋՕԸ-ներ, որ ընդհանրապես սուբսիդիա չեն ստանում, որովհետեւ տեղավորվում են 11 դրամի սահմաններում: Այս տարվա համար Կառավարությունը նախատեսել է ՋՕԸ-ներին տալ 4.7 մլրդ դրամ սուբսիդիա, որ սակագինը 11 դրամից չբարձրանա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter