HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոնողական աշխատանքները վերսկսվել են

Նախօրեին` ժամը 13.45-ին, Սիսիան քաղաքի ոստիկանությունից Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ հունիսի 22-ին ժամը 10.00-ին Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ, 1975 թ. ծնված Ս. Հովհաննիսյանը ձուկ որսալու նպատակով տանից դուրս է եկել և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Ժամը 14.45-ին Սիսիան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և հինգ հրշեջ-փրկարար մեկնել են որոնողափրկարարական աշխատանքների: Ժամը 21.30-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Այսօր առավոտյան Ս. Հովհաննիսյանի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են»,- հայտնում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter