HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նետաձգության Եվրոպայի «Գրան պրին» անցկացվում է Էջմիածնում

Էջմիածնի «Արա և Այծեմնիկ» ձիասպորտի կենտրոնում հուլիսի 22-26-ը կանցկացվեն նետաձգության Եվրոպայի «Գրան պրի»-ի առաջնությունը: Եվրոպական 8 երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության մարզիկները կպայքարեն անհատական և թիմային առաջնություններում: Մեր հարևաններից մրցաշարին մասնակցում է նաեւ Վրաստանի թիմը: Նետաձիգները կկրակեն 70 մետր հեռավորությունից: Խոսելով նետաձգության հայկական ավանդույթների մասին` ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանը նախ պատմական էքսկուրս կատարեց` ներկայացնելով Հայկ նահապետի թողաց ժառանգությունից մինչև արցախյան ազատամարտում հայ նետաձիգների սխրանքները: Ն. Ամիրյանը համոզված է, որ  խորհրդային տարիներից հետո մարզաձևի անկումն այլևս վերականգնված է: Նետաձգություն մարզաձևում առաջատար համարվող Իտալիայի և Ռուսաստանի մարզիկների հետ պայքարում մրցաշարին մասնակցող12 հայ նետաձիգներն ունեն մրցանակային տեղերի հավակնություններ: Մրցաշարի անգլիացի գլխավոր մրցավարն արդեն 4 օր է` Հայաստանում է և հետևում է նախապատրաստական աշխատանքներին: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մասնակիցներին ողջունեցին Նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկարզելան, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter