HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երախտագիտությունը պետության հիմքերն ամրապնդող արժեք է

Պետության ղեկավարը (Բակո Սահակյանը) թանկարժեք նվերներ և դրամական պարգևավճարներ հանձնեց կառավարությանն առընթեր ոստիկանության և ազգային անվտանգության ղեկավարներին և մի խուրբ աշխատակիցների (Armenia Today, 23.06.2010) Անհասկանալի է: Նախ անհասկանալի է, թե ինչո՞ւ են մարդիկ «թանկարժեք նվերներ և դրամական պարգևավճարներ» ստանում իրենց ծառայողական պարտականությունները կատարելու համար: Դրա համար նրանք աշխատավարձ են ստանում: Հետո, եթե ինչ-որ մեկը պիտի դրամական պարգևավճար ստանար, դա Արցախի սահմանամերձ գյուղում ապրող գյուղացին պիտի լիներ, քանզի նախ նա դրա կարիքն ունի, հետո նրա նվիրումն ու վաստակն անհամեմատելի են քաղաքաբնակ պաշտոնյայի արածի հետ: Սակայն իմ բուն խոսքը դրա մասին չէ: Եթե այս օրերին Արցախի նախագահի կողմից ինչ-որ մարդիկ պիտի պարգևատրվեին, ապա դրանք Արցախի պաշտպանության ժամանակ զոհված չորս և վիրավորված ևս չորս զինվորականները պիտի լինեին: Ես առաջին հերթին նկատի ունեմ մարտական շքանշաններով պարգևատրելը, քանի որ, ինչպես գրել էր ԼՂ պաշտպանության նախարարությունը, նրանք զոհվել են մարտի ժամանակ: Անկախ այն բանից, թե ի՞նչ կբացահայտի հետագա անաչառ քննությունը (հուսանք, որ այդպիսին կլինի)` պարզելու համար, թե ինչպե՞ս եղավ, որ հակառակորդը մեր դիրքերը հանկարծակիի բերեց, միևնույն է` այս մարդիկ տվել են իրենց կյանքը կամ արյունը, հետևաբար նրանք արժանի են Արցախի երախտագիտությանը: Առանց երախտագիտության` չի կարող լինել լիասիրտ նվիրում: Երախտագիտությունը մեծ խորհուրդ ունի իր մեջ, որ ավելի շատ ողջերին և ապագա մարտիկներին է պետք:  Երախտագիտությունը պետության հիմքերն ամրապնդող արժեք է: Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 23 հունիսի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter