HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ալեքսանդր Արզումանյանը բացառում է ՀՀՇ-ի քանդման գործընթացը

Հայաստանի նախկին արտգործնախարար և ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀՇ–ում ստեղծված իրավիճակը նորմալ է և բացառեց քանդման պրոցեսը. «Կարող են լինել տարաձայնություններ, խնդիրներ և հարցեր, որոնք լուծվում են առողջ բանավեճի մթնոլորտում, և հաղթահարվում, ինչպես միշտ են հաղթահարվել։ Եվ այս անգամ էլ որևէ խնդիր չեմ տեսնում»,– ասաց նա: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի` ՀԱԿ-ից դուրս գալուն լուրերին, ապա Ալ. Արզումանյնաը նշեց, որ ինքը ՀՀՇ ղեկավարությունում չի ճանաչում որևէ մեկին, որը գտնում է,  որ ՀՀՇ–ն պետք է դուրս գա ՀԱԿ–ից: Բանախոսի կարծիքով, Արարատ Զուրաբյանը նախապատրաստվում է առաջիկա համագումարին, որը կկայանա երեք շաբաթից։ «Կարծում եմ՝ այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կլինեն»,– հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter