Կբարելավվեն Սևանա լճի ջրահավաք ավազանի էկոհամակարգերը
Նիստի ընթացքում կառավարությունն այսօր հաստատել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և հանձնաժողովի նախագահի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը։
Այն նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և հարակից այլ հարցերի լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների պարտադիր կատարումը։
Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը անհրաժեշտ ճշտումներ է արել «Սևան» ազգային պարկի սահմաններին հարող համայնքների թվարկում։ Որոշումը լրացվել է նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի մշակած` լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշներով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել