Ինքնասպանության ավելի շատ հասցնում են, քան հակում
Այս տարվա 5 ամիսների ընթացքում` մինչեւ հունիսի 1-ը, Հայաստանում «Ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով (Քր. օր.-ի 110-րդ հոդված) հարուցվել է 17 քրեական գործ, որոնցից մեկն արդեն ուղարկվել է դատարան, իսկ մյուսները դեռեւս նախաքննության փուլում են: Իսկ «Ինքնասպանության հակելու» (Քր. օր.-ի 111-րդ հոդված) համար նույն ժամանակահատվածում ոչ մի գործ չի հարուցվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ անցյալ տարի ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով հարուցվել է 9 գործ, իսկ 111-րդով` երկու: 2008-ին «Ինքնասպանության հակելու» համար քրեական գործ չի հարուցել, փոխարենը քննվել է 12 գործ` «Ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել