«Առավոտ». անկախությա՞ն տոն, թե՞ կախվածության վկայություն
Այսօր Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձն է՝ մեր նորանկախ պատմության, թերեւս, ամենալուսավոր տոներից գլխավորը: Թվում էր, թե հայ ժողովուրդն ու մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիները, որոնց կրած բազմաթիվ զրկանքների գնով դրվեցին մեր պետականության հիմքերը, գոնե այս մի տոնը պիտի հպարտությամբ եւ արժանապատվորեն տոնեին, առանց քաղաքական տարակարծությունների: Բայց՝ ոչ: Մեր հասարակության մի հատվածի համար ընդունելի չէ ՀՀ անկախության այսօրվա զորահանդեսը, որովհետեւ դրան մասնակցելու եւ Հանրապետության հրապարակով քայլերթով անցնելու են նաեւ ՀՀ-ում դեռ 49 տարով տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները, որոնք հրապարակ են մտնելու Ռուսաստանի դրոշը պարզած:
Մեր հասարակության այս մի հատվածն այս փաստն այլ կերպ, քան մեր անկախությունը նվաստացնող, Հայաստանի Հանրապետության՝ ՌԴ-ի «ֆորպոստն» ու «գուբերնիան» լինելու վկայություն՝ անվանել հրաժարվում է: Ավելին՝ ՀՀ քաղաքացիների մի խումբ հանդես է եկել «Քայլերթ Հայաստանի Անկախության տոնին օտար զորախմբերի եւ դրոշների դեմ» նախաձեռնությամբ եւ այսօր դեպի Հանրապետության հրապարակ բողոքի քայլարշավ կանի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել