«Հրապարակ». Օհանյանը ցուցմու՞նք է տալիս Սարգսյանի դեմ
Թերթի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն արդեն սկսել է ցուցմունքներ տալ իր վերադասի դեմ: Բնականաբար՝ դրանք առաջին հերթին ուղղված են ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ, որը, Օհանյանի հայտարարությամբ, կամ տեղյակ է եղել կատարվող հանցագործությունների մասին, կամ նրա հրահանգով է կատարվել ամենը: Մ. Օհանյանը որոշել է, որ ինքը չպետք է քավության նոխազ դառնա, եւ որոշել է խոսել: Նրանից առայժմ այդ ցուցմունքները վերցվում են, եւ եթե հարկ լինի, կդրվեն շրջանառության մեջ: Այնպես որ ոստիկանական համակարգում խոսում են, որ հաջորդ «զոհը» լինելու է Ալիկ Սերգեյիչը: Մասամբ դա է պատճառը, որ ոստիկանապետը սկսել է ավելի հաճախ երեւալ, ավելի շատ խոսել եւ ավելի ժողովրդավար երեւալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել