HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Հայեցի մազոխիզմ Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացմանը կողմ քվեարկելուց հետո Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքը գոհ է, որ «գոնե ծվեններ են մնացել, որ զորավիգ են կանգնել հայոց լեզվին»: «ՉԻ» - Փաստորեն, Գալուստ Սահակյանը գոհ է, որ այդ «ծվենները» սուլոցներով ու «դավաճաններ» վանկարկումներով էին ողջունում իրենց մուտքը նիստերի դահլիճ: Բայց խնդիրը դա չէ: Պատկերացրեք, ավազակները մտնում են մեկի տուն, տանտերերին կապկպում, տան եղած-չեղածը լցնում մեշոկների մեջ, ու դուրս գալուց առաջ նրանցից մեկը շրջվում է ու ասում, թե ինքը գոհ է, որ տանտերն իր մեջ համարձակություն է գտել ու փորձել դիմադրել: Գալուստ Սահակյանն իր այս հայտարարությամբ փաստորեն ընդունում է, որ իրենց քայլն ուղղված է հայոց լեզվի դեմ: Ավելին` նա խոստովանում է, որ լիովին գիտակցում է դա, և իրականում իր համակրանքը «ծվենների» կողմն է: Պարզապես տուն պահելու «մոմենտ» կա, հազարումի պրոբլեմ կա, ու ինքը ստիպված է կողմ քվեարկել այդ օրենքին: Միանգամից ասենք` նման արդարացումները գրոշի արժեք չունեն: Սա պարզապես այդ դեպքը չէ: Թույլատրելի ծավալից շատ է լիցքավորել Հունիսի 23-ին Իջևանի մոտակայքում տեղակայված ԱԳԼՃԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած վնասվածքի պատճառով Իջևանի բժշկական կենտրոն տեղափոխված, Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչ Վ. Սարդարյանի վիճակը լավ է: Ինչպես «Հրապարակին» տեղեկացրել է բժշկական կենտրոնի տնօրեն Հրաչյա Ներսիսյանը, Սարդարյանի վնասվածքը թեթև է եղել, և ստացիոնար բուժում նշանակելու անհրաժեշտություն չի եղել: Դեպքից անմիջապես հետո կրծքավանդակի սալջարդով, գլխի սալջարդային վերքով բուժկենտրոն տեղափոխված տուժողը նույն օրն է դուրս գրվել: Դեպքի վայրում գտնվող ականատեսներից մեկը պայթյունի առնչությամբ ասել է, որ փաստորեն, լցակայանում լիցքավորող է աշխատում հենց Վ. Սարդարյանի որդին: Վերջինս հավանաբար ցանկացել է ավտոմեքենան լավ լիցքավորելով` հորը լավություն անել: Գազը լիցքավորել է թույլատրելի ծավալից շատ, և բալոնը, չդիմանալով ուժեղ ճնշմանը, պայթել է: Չնշանակեցին ՀՀ կառավարության երեկ տեղի ունեցած նիստում այդպես էլ Վայոց ձորի մարզպետ նշանակելու հարցը չլուծվեց: Կոալիցիոն քվոտայով ԲՀԿ-ին տրված այդ պաշտոնը մարզպետ Վարդգես Մաթևոսյանի հանկարծամահ լինելու պատճառով թափուր է: Մարզպետներին նշանակում է կառավարությունը: Երկու օր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը լրագրողներին ասել էր, որ իրենց կուսակցությունը Վայոց ձորի մարզպետի պաշտոնում առաջարկել է Սերգեյ Բագրատյանի թեկնածությունը: Երեկ թերթի թղթակիցը ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանից փորձել է պարզել, թե կառավարության այս նիստում Վայոց ձորի մարզպետի հարցը չքննարկելն արդյոք ենթադրում է, որ վարչապետը կամ կառավարության անդամները դեմ են ԲՀԿ-ի ներկայացրած թեկնածուին: Հարցադրմանն Անանյանը պատասխանել է. «Վայոց ձորի մարզպետի նշանակման մասին հանրությունը ժամանակին կիրազեկվի»: Որոշ գործերով սպասվում են ՄԻԵԴ վճիռներ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը, որը ստանձնել է ՀՀ մի շարք քաղաքացիների շահերի պաշտպանությունը ՄԻ Եվրոպական դատարանում, երեկ թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ին իր կողմից ներկայացված գանգատները` և քաղաքացիական, և քրեական գործերով, ավելի քան 30-ն են, և դրանք, կախված ներկայացման ամսաթվից, գտնվում են դատավարության տարբեր փուլերում: «Որոշների մասով դեռ կառավարությանը հաղորդակցվելու փուլը չի սկսվել, կան հաղորդակցման փուլում գտնվող մի շարք գործեր, իսկ այն գործերը, որոնք ներկայացված են եղել 2005-2006թթ., մեր և կառավարության միջև հաղորդակցության, դիտարկումների և արդարացի փոխհատուցման պահանջների փուլերն արդեն իսկ ավարտված են, և կողմերը սպասում են ՄԻԵԴ վճռին»,- ասաց Վահե Գրիգորյանը: Դատական հայց Գերմանիայի դեմ` ընդունելու Ցեղասպանությունն ու իր պատասխանատվությունը Գերմանահայ փաստաբան Ստեփան Թաշչյանը Բեռլինի վարչական դատարան անհատական հայց է ներկայացրել` Գերմանիայի կառավարությունից պահանջելով 1915-16թթ. հայ ժողովրդի ջարդերը ճանաչել որպես Ցեղասպանություն: Թերթի հետ հեռախոսազրույցում Ս. Թաշչյանը տեղեկացրեց, որ վարչական դատարան ներկայացված հունիսի 21-ի նույն հայցով նաև պահանջ է ներկայացվել, որ ԳԴՀ-ն ընդունի իր պատասխանատվությունն այդ Ցեղասպանության համար: Պատասխանատվության հարցում հենց ԳԴՀ-ին է հասցեագրված հայցը, քանի որ Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի համաձայն` գերմանական երկրորդ Ռայխի (կայզերական Գերմանիայի) իրավահաջորդը ԳԴՀ-ն է: Հանգիստ պետք է վերաբերվել «Իհարկե, սուլոցների, հայհոյանքների տարափի տակ ԱԺ դահլիճ մտնելը որևէ մեկի համար հաճելի չէ: Բայց վերջին հաշվով` մեր քաղաքացիների իրավունքն է, և նրանք իրացնում են այդ իրավունքը: Կոնկրետ ես դրա դեմ ոչինչ չունեմ. մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ցանկացած մեկը կարող է իր տեսակետներն արտահայտել հանրային որոշակի հետաքրքրություններ ներկայացնող ցանկացած հարցի վերաբերյալ: Այլ բան է, որ բողոքի նման դրսևորումները երբեմն անցնում են կոռեկտության սահմանը: Ամեն դեպքում սա քաղաքացիական հասարակության անբաժանելի ատրիբուտներից մեկն է, այնպես որ, կարծում եմ, հնարավորինս հանգիստ պետք է վերաբերվել այդ դրսևորումներին»,- անդրադառնալով կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ հավաքված օտարալեզու դպրոցների բացման դեմ բողոքներին` թերթին թղթակցին ասել է Արտակ Դավթյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter