Վթարի հետևանքով երկու մարդ մահացել է
Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու անձ մահացել է, իսկ երրորդի վիճակը գնահատվում է ծանր:
Իրար են բախվել 16 ՍԼ 866 պետհամարանիշի «ԲՄՎ» և 63 ՍՏ 132 պետհամարանիշի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Սրա հետևանքով «06» մակնիշի մեքենայի վարորդը` Մկրտիչ Անուշավանի Մկրտչյանը, 1961թ. ծնված, տեղում մահացել է, իսկ «ԲՄՎ»-ի վարորդ Կարեն Վարազդատի Դոմիկյանը` 1980թ. ծնված, ու «06»-ի ուղևոր Աղասի Անդրանիկի Բաղինյանը` 1981թ. ծնված, տեղափոխվել են հիվանդանոց: Վերջինը ուշ երեկոյան հիվանդանոցում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել