«Եվրատեսիլի» առաջին հաղթողը ցանկանում է կրկին մասնակցել մրցույթին
«Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին հաղթող, շվեյցարացի երգչուհի Լիս Ասիան «Եվրատեսիլ-2010» մրցույթից հետո ցանկություն է հայտնել եւս մեկ անգամ մասնակցել մրցույթին: «Ես դեռ խորապես հետաքրքրված եմ մրցույթով եւ կարծում եմ, որ Շվեյցարիան պետք է ինձ ընտրի: Լավ երգով, լավ բեք-վոկալով, լավ լուսավորությամբ եւ դեռ կարող եմ դա անել: Ես ունեմ փորձ, խարիզմա եւ ես գիտեմ, թե մարդիկ ինչ են սիրում»,- հայտարարել է Լիս Ասիան:
Ինչպես փոխացնում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը` դեռեւս 1956 թվականի մրցույթի հաղթողը կարծում է, որ հաջորդ տարի իր մասնակցությունը մրցույթում կարող է Շվեյցարիային անցկացնել եզրափակիչ: «Կարծում եմ, որ ես կարող եմ դա անել լավ գործիքավորված գեղեցիկ բալլադով»,- ասել է Լիս Ասիան:
Հիշեցնենք, որ հայ հեռուստադիտողների համար Լիս Ասիան ճանաչելի դարձավ այս տարի, երբ նա Հայաստան էր ժամանել` Եվա Ռիվասին աջակցելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել