Իտալացի երկրպագուները սգի մեջ են
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի երկրպագուների շրջանում այսօր սուգ է: Երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ լուրջ անակնկալը գրանցվեց, Ֆրանսիայի հավաքականի հետևից խմբային փուլից դուրս մնաց նաև աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը: Խաղից հետո հավաքականի երկրպագուները խոստովանել են, որ ամբողջ երկիրն է ցավում, և որ իրենք երբեք չէին պատկերացնի, որ իրենց հավաքականը խմբում կարող է հայտնվել վերջին տեղում:
Խաղից հետո Իտալիայի հավաքականի մարզիչ Մարչելլո Լիպին հայտարարել է, որ հավաքականի նման ելույթների ողջ մեղքն ինքն իր վրա է վերցնում:
«Երբեք չէի պատկերացնի, որ հավաքականում իմ գործունեությունը կարող է նման ավարտ ունենալ»,- ասել է նա:
Հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն էլ խոստովանել է, որ իրենք պետք է հաղթեին Սլովակիայի և Նոր Զելանդիայի հավաքականներին: Բայց քանի որ դա տեղի չունեցավ, իտալացիները ստիպված են տուն վերադառնալ:
Հիշեցնենք, որ երեկ պարտվելով Սլովակիայի հավաքականին 3:2 հաշվով` իտալացիները դուրս մնացին աշխարհի առաջնությունից: F խմբի մյուս` Պարագվայ-Նոր Զելանդիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով: Այս խմբից 1/8-րդ եզրափակիչ դուրս եկան Պարագվայի և Սլովակիայի հավաքականները:
E խմբում Ճապոնիայի հավաքականը հաղթեց Դանիային 3:1 հաշվով, իսկ Հոլանդիա-Կամերուն հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: Այս խմբից 1/8-րդ եզրափակիչ դուրս եկան Հոլանդիայի և Ճապոնիայի հավաքականները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել