HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը

Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը: Ըստ վրացական մամուլի տվյալների սողանքներից տուժած Աջարիայի Խուլո երկրամասից 14 ընտանիքներին վերջերս նոր բնակելի տներ են հատկացվել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա գյուղում: Ներկայումս Գորելովկայում արդեն իսկ ապրում է Աջարիայի բարձր լեռնային շրջաններից վերաբնակեցված 50 ընտանիք (http://www.adjaratv.ge/ru/index.php?page=shownews&id=11175): Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացը Ջավախքի էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված ակնհայտ քայլ է: Տվյալ գործընթացն ուղղակիորեն հակասում է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվեցնիայի 16-րդ հոդվածին (Վրաստանի կողմից վավերացվել է 2005թ. դեկտեմբերի 22-ին), համաձայն որի Մասնակից-պետությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով և նպատակ ունեն սահմանափակել շրջանակային Կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները և ազատությունները: «Երկիր» միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, համապատասխան միջազգային կառույցներին և Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին անհապաղ արձագանքել վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների կոպիտ ոտնահարման այս նոր փաստին և գործուն միջոցներ ձենարկել հայաբնակ շրջաններ աջարների վերաբնակեցման գործընթացը կասեցնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter