
Այսօր կայացավ «Սարդարապատ շարժման» Ազգային խորհրդարանի հոգեւոր-մշակութային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեցին հանձնաժողովի աշխատանքների հիմնական ուղղությունները: Դրանցից առաջինը հոգեւոր-մշակութային քաղաքականության հիմքերն ու ուղղությունը մշակելն է, որից հետո պետք է ստեղծվի հայեցակարգ, եւ գործողությունների պլան մշակվի:
Հանձնաժողովի նպատակն է ոչ նյութապաշտ հասարակություն ունենալը, որին հասնելու համար որոշակի մշակութային չափորոշիչներ պետք է մշակվեն: «Հետքի» այն հարցին, թե արդյոք սա չի՞ հանգեցնի մշակութային գրաքննության, հանձնաժողովի անդամները պարզաբանեցին, որ իրենք առանձնացնելու են, թե որ մշակույթը պետք է պետական աջակցություն եւ հովանավորություն ստանա, սակայն դա չի նշանակում, որ մնացյալն արգելվելու է:
«Որպեսզի Հայաստանը դրսում ներկայացվի Կոմիտասով, ոչ թե օրինակ, Արմենչիկով»,- պարզաբանեց Լալա Մնեյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել