Կալանավորվել է Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության աշխատակիցը
Կեղծ ձևաթղթերով տեղեկանքներ պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակից Ս.Մկրտումյանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Մկրտումյանն իր ծանոթ, համակարգչային ծառայությունների մասնագետ Ս.Մելքոնյանի հետ իրացնելու նպատակով 2006-2009 թվականների ընթացքում տարբեր անձանց անուններով պատրաստել է կեղծ ձևաթղթերով կազմված փաստաթղթեր և դրանք իրացրել տվյալ փաստաթղթերում նշված անձանց` Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր երկրների դեսպանատներին ներկայացնելու եւ մուտքի արտոնագիր ստանալու համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Մկրտումյանին եւ Ս.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել