Մոսկվայում լրագրող է սպանվել
Այսօր Պավել Անդրեև փողոցի իր բնակարանում հայտնավերվել է 27-ամյա հեռուստալրագրող Դմիտրի Օկերտի դին: Համաձայն «Ռիա Նովոստի» գործակալության տարածած նախնական տեղեկությունների` լրագրողի մարմնի վրա դանակի մոտ 30 վերք է եղել, որն էլ մահվան պատճառ է դարձել:Դմիտրի Օկերտն աշխատել է «Վեստի», «ՆՏՎ» և «ՌԵՆ-TV» հեռուստաալիքներում, իսկ 2008-ից վարում էր «Էքսպերտ» ալիքի լրատվական թողարկումը։
Քանի որ լրագրողի բնակարանի դուռը կողպված է եղել, քննիչների նախական վարկածը ինքնասպանությունն է: Սակայն այդ դեպքում անհասկանալի է մնում դանակի այդ քանակությամբ հարվածների առկայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել