HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԴՀԿ. «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների առաջարկը տանում է դեպի պատերազմ»

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, գնահատելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների` Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի հայտարարությունը, համարում է. 1. Խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունն անհրաժեշտ են ոչ միայն հայ և ադրբեջանցի ժողովուրդներին, այլ նաև ողջ տարածաշրջանին և խոշոր պետություններին: ՍԴՀԿ-ն, սակայն, համարում է, որ այս առաջարկները տանում են միայն և միայն դեպի պատերազմ: 2. Համանախագահող երկրների ղեկավարների առաջարկը բովանդակությամբ ավելի հակահայ է, քան նույնիսկ տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները: 3. Հերթական անգամ գերտերությունները առավել բարձր են փորձում գնահատել Բաքվի սև նավթը, քան արդարությունն ու միջազգային իրավունքի նորմերը: 4. Համանախագահող երկրները միջազգային իրավունքի մեջ գործածում են երկակի ստանդարտներ: Վստահ ենք, որ նմանատիպ առաջարկներ Ռուսաստանը չէր էլ ցանկանա լսել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի, իսկ Միացյալ Նահանգները` Կոսովոյի դեպքերում 5. Հայաստանի իշխանությունները նմանատիպ իրավիճակում պարտավոր են անցկացնել հասարակական լայն քննարկումներ, իսկ որևիցե փաստաթուղթ ստորագրելուց առաջ ունենալ Հայ ժողովրդի կարծիքն արտահայտող հանրաքվե` թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և թե Սփյուռքում: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter