Կամուրջը փլուզվել է. կա 1 զոհ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում հողին կհանձնեն 38-ամյա Հայաստան Խաչատրյանի դին: Հունիսի 25-ին` ժ. 21:00-ի սահմաններում, նա դարձել է դժբախտ պատահարի զոհ:
Երեկոյան անասուններին տուն բերելիս կամուրջը փլվել է, ինչի հետեւանքով Հայաստան Խաչատրյանն ընկել է ջրանցքը եւ մահացել: Փրկարարները գտել են նրան` ջրահեղձ եղած:
Գեղամավանում նախկինում եւս նման դեպքեր գրանցվել են: Գեղամավանով հոսող ջրանցքի աջ եւ ձախ կողմերը «Վիվասել-ՄՏՍ»-ի ջանքերով ցանկապատվել են, բայց գետի վրայի նմանատիպ 6-7 կամուրջներն էլ ունեն վերանորոգման կարիք, այլապես ամեն վայրկյան կարող են փլուզվել:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել