Կարուսելի ձողը ընկել է երեխաների վրա
Երեւանի «1-03» ծառայությունից ստացված տեղեկության համաձայն` հունիսի 25-ին` ժամը 20:55-ին, Արարատյան 1-ին զանգվածում գտնվող թիվ 152 միջնակարգ դպրոցի բակում կարուսելի ձողն ընկել է երեխաների վրա: Դեպքի վայր է ժամանել Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալը:
Պարզվել է, որ Արարատյան 1-ին զանգված 20/7 հասցեի բնակիչներ` 4-ամյա Էմիլ եւ 7-ամյա Արմինե Գյուլնազարյանները, դպրոցի բակում գտնվող սղարանի վրա սահելիս ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել