Վերգետնյա անցում` Խանջյան-Թումանյան փողոցների հատման կետում
Բարերար Հրայր Հովնանյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ մայրաքաղաքի Խանջյան-Թումանյան փողոցների հատման մասում կառուցվում է վերգետնյա անցում հետիոտների համար: Ձեռնարկի իրականացումը վստահվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Հենասյուների հիմքերն արդեն փորված են, սկսվել են բետոնացման աշխատանքները: 2,5մ լայնությամբ եւ 25մ երկարությամբ վերգետնյա անցումը կունենա լուսավորություն, ջրահեռացման համակարգ եւ սալիկապատ հատակ:
«Ցավոք, այսօր մայրաքաղաքում էլ խնդիրներ շատ կան: Քաղաքի այս գերծանրաբեռնված հանգույցում վերգետնյա անցումը անհրաժեշտություն է: Այն կապահովի հետիոտնի անվտանգությունը եւ հնարավորինս կնվազեցնի անցանկալի պատահարները: Պակաս կարեւոր չէ մայրաքաղաքի բնակիչների անվտանգ ելումուտը օղակաձեւ այգի, որը հանգստյան գոտի է հանդիսանում շրջակայքի բնակիչների համար»,- նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Հատկանշական է, որ Հ.Հովնանյանի հովանավորությամբ Շուշիում կկառուցվի նաեւ մանկատուն: Ծրագիրը ներկայումս նախագծային փուլում է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել