HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիներն` ընդդեմ Սլովակիայի պատգամավորի

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից հայտնում են, որ Ադրբեջանի Միլիմեջլիսից բողոքի նամակ է ստացել Սլովակիայի Ազգային խորհուրդը (ԱԽ)` Սլովակիայի  ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի Արցախում դիտորտական առաքելության դեմ: Նամակն ուղղված է ԱԽ-ի նախագահ Պավոլ Պաշկային,  այն ստորագրված է Ադրբեջանի պառլամենտի 12 քաղաքական կուսակցությունների կողմից: Նամակում խիստ բողոք է հայտնված առանց Ադրբեջանի համաձայնության «այդ երկրի տարածք հանդիսացող և միջազգային ճանաչում չունեցող Արցախյան Հանրապետություն» մուտք գործելու ու այսպես կոչված ԼՂՀ-ի ընրություններին մասնակցելու դեմ: Հիշեցնենք, որ մայիսի 23-ին սլովակ պատգամավորը որպես դիտորդ մանսակցել էր ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ իր հիացական գնահատական էր տվել դրանց ընթացքի վերաբերյալ: «Ղարաբաղում տեսա բազմաթիվ հեղինակավոր միջազգային դիտորդների, եւ բոլորով միասին եկանք այն եզրակացության, որ Լենային Ղարաբաղի ընտրություններն անցան ազատ, ժողովրդավարական, բացառիկ հանգիստ իրավիճակում եւ ամբողջովին համապատասխանում էին Եվրամիության կողմից տրված բոլոր չափանիշներին»,-  հայտարարել էր Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Ինչպես հայտնեցին Սլովակիայի ԱԽ-ից, այս նամակն անպատասխան է մնացել,  քանի որ արդեն հայտարարված էր, որ ԱԽ-ի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն ազատ է դիտորտական առաքելություններին մասնակցելու իր ընդունած որոշման հարցում, և Սլովակիայի ԱԽ-ը հարկ չի համարում այդ հարցի շուրջ որևէ այլ կարծիք հայտնելու: Ինքը` Ֆրանտիշեկ Միկլոշկոն, մեզ հայտնեց, որ ի պատասխան այդ բողոքների ինքը պատրաստվում է Եվրոպայում առավել ակտիվ ներկայացնելու Արցախի Հանրապետության անցյալը և ներկան: Նա արդեն մեծաքանակ արձագանքներ է ստացել «Տիժդեն» շաբաթաթերթում իր հրապարակած «Ավետյաց երկիր» հոդվածի շուրջ: Ընթերցողները, որոնց թվում շատ հայտնի քաղաքական գործիչներ, շատ զարմացած են, որ մինչ այսօր ծանոթ չեն եղել Արցախի հիմնախնդրին, նրա ներկային և առավել ևս նրա հնարավոր ապագային: Պարոն Միկլոշկոն ստացել է բազմաթիվ դիմում-խնդրանքներ այդ հարցերն առավել լայն ներկայացնելու և մեկնաբանելու, ինչը և նա պատրաստվում է կատարել մոտակա ամիսներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter