Գտնվել է անհայտ կորածի դին
Հունիսի 26-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզի Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում Սառնակունք գյուղի Առիտի կոչվող հանդամասի ժայռերում` ձորի մեջ, հայտնաբերվել է 1975 թ. ծնված Ստեփան Հովհաննիսյանի դին:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին` ժամը 10:00-ին, Ս. Հովհաննիսյանը, ձուկ որսալու նպատակով տանից դուրս էր եկել եւ չէր վերադարձել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել