HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան շրջվել է. տուժածների վիճակը ծանր է

Հունիսի 27-ին, ժամը 21:00-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 17:30-ի սահմաններում Սպիտակ-Երեւան 19-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. տուժածներին որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 21.00-ին դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության եւ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատները: Ժամը 23.55-ին Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու 6 կմ-ում` ճամփեզրից դուրս, հայտնաբերվել է «Միթսուբիշի» մակնիշի 16 LL 849 պետհամարանիշի ավտոմեքենան` շրջված վիճակում: Փրկարարների ուժերով մեքենայից դուրս են բերվել վարորդը եւ ուղեւորը: Շտապ օգնության բրիգադով Վանաձորի բնակիչ` 33-ամյա Ա. Բաղրամյանը եւ Երեւանի բնակիչ` 26-ամյա Ա. Ալավերդյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց: Ըստ բժշկի` տուժածների վիճակը ծանր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter