Արմենը ջրահեղձվել է
Հունիսի 27-ին` ժամը 13:34-ին, տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա` «Խարաբեկ» տարածքում գտնվող լճակում, ջրահեղձվել է Արմեն անունով քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:
Ժամը 16:50-ին փրկարարների ուժերով լճակից դուրս է բերվել 1969 թ. ծնված Արմեն Մովսիսյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել