HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3,5 մլրդ դրամ կհատկացվի միջպետական ճանապարհների վերականգնման համար

«Ցավոք, մեր աշխատանքն այս տարվա գարնանը սկսվեց հորդառատ անձրևների տված վնասներով` չնայած սրանով նաև կյանքը ցույց տվեց, որ մեր միջպետական ճանապարհները որոշակի լուրջ վերանայման անհրաժեշտություն ունեն` թե վերանորոգելու, թե պահպանելու և շահագործելու առումով»,- ասաց Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս տարի 40 վթար է գրանցվել միջպետական ճանապարհներին: Այս դաշտում խիստ հսկողություն կա թե նախագահի, թե վարչապետի կողմից: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, այս շաբաթվա կամ հաջորդ շաբաթվա կառավարության նիստում շուրջ 3,5 մլրդ դրամ կտրամադրվի վթարների վերացման համար: Իսկ գումարը ճիշտ ծախսելու պատասխանատվություն է ստանձնել անձամբ ինքը` Մանուկ Վարդանյանը: Անմխիթար վիճակում են հատկապես Իջևան, Մեղրի, Սիսիան, Գորիս հատվածները: Շիրակի, Լոռի մարզերում ևս վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ինչի պատճառով ճանապարհը փակ է: Մինչև հուլիսի 3-ը նախարարի հանձնարարությամբ ճանապարհը փակ կմնա: «Տասնյակ տարիների կառուցված ճանապարհ է, դրան գումարած` մեր ճանապարհները կառուցված են 10-15 տ-անոց բեռների համար, դա Խորհրդային տարիներին կառուցված ճանապարհ է, անընդհանտ վերանորոգելու խնդիր ենք դրել, ամբողջական վերանորոգելու հարց երբեք չենք դրել` ասենք` Երևանից Իջևան կամ դեպի Ադրբեջանի սահման, կամ Լոռվա մարզից դեպի Վրաստան»,- նշեց նախարարը: Կառավարությանը ներկայացվելիք 3,5 մլրդ դրամի նախնական գնահատականով նախագիծն ավարտական փուլին կհասնի առաջիկա մեկ կամ երկու օրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter