Գովազդային վահանակների նկատմամբ գույքային իրավունքներ կսահմանվեն
Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ճանապարհներում տեղակայված վահանակների վրա գովազների տեղադրման կարգերը և վճարումները պետք է վերանայվեն: 1998 թվականին սահմանված սահմանված վճարը գործում է մինչ օրս: Ճանապարհներին գովազդային վահանակների 1 քմ արժե 10 հազար դրամ: 5 ամսվա կտրվածքով շահույթը կազմել է մոտ 50 մլն դրամ:
Սպասվող փոփոխությունների վին կդասվի նաև գույքային իրավունքի ավելացումը: «Երբ գովազդային վահանակը տալիս են, դրա նկատմամբ պետք է գույքային իրավունքներ ձևակերպել: Այս խնդիրը բաց է: Նորմալ ձևակերպման խնդիր կա»,- ասաց նախարար մանուկ Վարդանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել