HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար

Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արթուր Գրիգորյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակելու մասին:
Արթուր Գրիշայի Գրիգորյանը ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 20-ին, Կոտայքի մարզի Բջնի գյուղում: 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Մասնագիտությամբ իրավաբան է: 1992-1999թթ. աշխատել է Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանում,նախ որպես դատական տեսուչ,ապա` գրասենյակի պետ: 1999 թվականից եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնի պետը: 2007 թվականի դեկտեմբերից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես իրավական վարչության բաժնի պետ, այնուհետեւ` 3-րդ վարչության պետի տեղակալ: 2008 թվականի դեկտեմբերից մինչ նշանակումը ութերորդ վարչության պետն էր:
2009թ. դեկտեմբերի 26-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
Արդարադատության փոխգնդապետ է:
2006 թվականից ԲՀԿ անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Նախասիրությունը` սպորտ, ընթերցանություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter