HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Դրական էլեմենտներ պարունակող կառուցողական հայտարարություն»

«Երեք նախագահների հայտարարությունը կարելի է դիտարկել պետերբուրգյան առաջարկների համատեքստում, որովհետեւ թե պաշտոնական Մոսկվան, թե պաշտոնական Երեւանը դրական գնահատեցին այդ հանդիպումը, իսկ Ադրբեջանի սուլթանիկ Ալիեւը դեմարշ ներկայացրեց եւ փախավ Բաքու»,- Սարկոզի, Օբամա, Մեդվեդեւ նախագահների հայտարարությունն է մեկնաբանում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հանրապետականները բարձր են գնահատում նախագահների ջանքերը` խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ եւ կարծում եմ, որ դա «դրական էլեմենտներ պարունակող կառուցողական հայտարարություն է»: «Այնտեղ հղում էր արվում թե Մադրիդյան սկզբունքներին, թե Լ'Աքվիլլայում արված հայտարարությանը, հայկական կողմի 3 կարեւորագույն սկզբունքները ներառված էին: Հստակ ամրագրված էր Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ շնորհելու հարցը, նաեւ ապագայում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պարտադիր կամաարտահայտման միջոցով ԼՂ կարգավիճակի վերջնական որոշումը, որ ոչ այլ ինչ է, քան ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում»,- կարծում է Շարմազանովը: Երկրորդ եւ երրորդ դրական էլեմենտները նրանք են, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն պետք է ունենան ցամաքային սահման եւ ապահովվի անվտանգության երաշխիքները: ՀՀԿ մամուլի խոսնակը կարծում է, որ ԼՂ խնդիրը թեւակողել է նոր փուլ, սակայն վերջին չենք հասել, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռեւս չի դարձել բանակցությունների լիարժեք կողմ. «ՄԱԿ-ի բանաձեւով` կոնֆլիկտի կողմ են Ադրբեջանն ու ԼՂՀ-ն եւ այդ հարցը պետք է լուծվի միայն ու միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ ղեկավարության մակարդակով»: «Իսկ ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, եթե իրենք նկատի ունեն Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը, Մարտակերտի մի մասը, այո, դրանք օկուպացված են Ադրբեջանի կողմից»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ նշեց, որ ԼՂՀ-ն ժողովրդավարության առումով ոչ պակաս կայացած պետություն է, քան Կոսովոն, Աբխազիան եւ Օսեթիան. «Ադրբեջանի հետ չեմ էլ համեմատում, որովհետեւ ԼՂՀ իշխանությունը կարող է օժանդակել Ադրբեջանին` ժողովրդավարության դաեր տալով, բայց կասկածում եմ` կհասկանան, թե ոչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter