HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության վաշտի հրամանատարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել կաշառք ստանալու համար ՀՀ ոստիկանության ՀԿԱՎ անասնահամաճարակայնության դեմ պայքարի և կարանտին միջոցառումների անցկացման վաշտի հրամանատար Հարություն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման: Դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ Հ.Հովհաննիսյանը հիշյալ վաշտի 1-ին դասակի ավագ ոստիկան, ոստիկանության ավագ Ա.Թովմասյանին նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար նշանակելու և ոստիկանության սպայի կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու, իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ գործողություններ կատարելու միջոցով դրան նպաստելու համար, նրանից պահանջել և ստացել է 961.700 դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Գումարը Հ.Հովհաննսիյանին է փոխանցվել 2009 թ. հոկտեմբերի 26-ին նշված վարչության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող Ա. Թովմասյանի աշխատասենյակում, ինչը, օրենքով սահմանված կարգով, ձայնագրառել են ԱԱԾ մարմինները: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 24.06.2010թ. դատավճռով Հ.Հովհաննիսյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվել 5  տարվա ազատազրկման` գույքի 50 տոկոսի բռնագրավմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter