HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության 19 դեպք` 6 ամսում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 19 դեպք, բացահայտվել է 16-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 5 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 29 դեպքից բացահայտվել է 19-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 7 դեպքերն էլ բացահայտվել են: 2010 թ. հունվարի 1-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1427 դեպք, բացահայտվել է 1308-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 25 դեպք, բացահայտվել է 24-ը: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպք, բացահայտվել է 6-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1381 դեպքից բացահայտվել է 1229-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 21 դեպք: Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 29 դեպք, բացահայտվել է 27-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter