HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 22 և հարկերից խուսափելու 107 դեպք` 6 ամսում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 22 դեպք, որոնք բացահայտվել են: Մաքսանենգության 25 դեպքից բացահայտվել է 24-ը: Արձանագրվել է հարկերից խուսափելու 107 դեպք, բացահայտվել է 100-ը: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 53 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրվել է մաքսանենգության 29 դեպք, բացահայտվել է 28-ը: Արձանագրվել է հարկերից խուսափելու 56 դեպք, բացահայտվել է 55-ը: 2010 թ. հունվարի 1-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է դրամանենգության 40 դեպք, բացահայտվել է 16-ը: Ապօրինի ծառահատման 25 դեպքից բացահայտվել է 21-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Որսագողության 6 դեպքերն էլ բացահայտվել են: 2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է դրամանենգության 147 դեպք, բացահայտվել է 24-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրված ապօրինի ծառահատման 47 դեպքից բացահայտվել է 38-ը, որսագողության 5 դեպքերն էլ բացահայտվել են: 2010 թ. հունվարի 1-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է խուլիգանության 134 դեպք, բացահայտվել է 128-ը: Արձանագրվել է մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 7 դեպք, որոնք բացահայտվել են: 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է խուլիգանության 146 դեպք, բացահայտվել է 133-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Արձանագրվել է մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման 10 դեպք, որոնք բացահայտվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter