HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառակերության 57 դեպք` 6 ամսվա ընթացքում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կաշառակերության 57 դեպք, բացահայտվել է 56-ը: Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 73 դեպքից բացահայտվել է 69-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 57 դեպքից բացահայտվել է 53-ը: 2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է կաշառակերության 30 դեպք, որոնք բացահայտվել են: Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 63 դեպքից բացահայտվել է 56-ը, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 50 դեպքից` 43-ը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter