HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չինաստան. հյուսիսային լայնության 30°». ցուցահանդես ՀԱՊ-ում

ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը հուլիսի 2-17-ը Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնում են «Չինաստան. հյուսիսային լայնության 30°» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: 30° հյուսիսային լայնությունը ձգվում է Տիբեթի ինքնավար շրջանով, Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Ցզյանսու, Չժեցզյան նահանգներով, Չունցին և Շանհայ քաղաքներով: Ցուցահանդեսում կներկայացվի Չինաստանի գեղատեսիլ վայրերի, բնապատկերների, մշակութային հարստության, սոցիալ-տնտեսական նվաճումները ներկայացնող շուրջ 60 լուսանկար: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter