Հայաստանը պատվավոր հյուր` Ժնևի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսում
Հունիսի 26-29-ը ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ժնևի ամենամյա միջազգային գրքի փառատոնի կազմակերպչական տնօրեն Պիեռ Մարսել Ֆավրին և Շվեյցարիայում ճանաչված հրատարակիչ Պիեռ Լամունիերին պատրաստակամ են 2011թ. Ժնևի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսին Հայաստանին ընդունելու պատվավոր հյուրի կարգավիճակով: Այս մասին նրանք ասել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ:
Պիեռ Մարսել Ֆավրի հավաստմամբ` իրենք պատրաստակամ են ցուցահանդեսի օրերին հյուրընկալելու մշակույթի նախարարին և ցուցահանդեսի շրջանակներում փառատոնային ծրագրով Ժնևում հանդես եկող մշակութային պատվիրակությանը: Հյուրընկալող կողմը նախատեսում է տեղի առաջատար ԶԼՄ-ներով ներկայացնել Հայաստանի մասին պատմող բազմաբնույթ տեղեկատվություն:
Կազմակերպիչների գնահատմամբ` Ժնևի հայ համայնքը շատ ակտիվ է մասնակցում և բազմակողմանիորեն ներկայացված է գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսին:
1987 թ. հիմնադրված (salon du livre) Ժնևի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսը տևում է 5 օր և ունենում է շուրջ 100.000 այցելու:
Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել