HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: «Եռաբլուր» պանթեոնում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու էին այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հկ-ների ներկայացուցիչներ: Նույն օրը ՀՀ կոմպոզիտորների միության դահլիճում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկների օրվան: Ելույթ ունեցողներն անդրադարձան արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին, հիշեցին կորցրած մարտական ընկերներին և խոնարհվեցին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի առջև: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նշեց, որ այս հիշատակի օրը ևս մեկ անգամ հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց անձնազոհության, նվիրումի և հերոսական ոգու շնորհիվ կերտեցին մեր հաղթանակը: Անհայտ կորած ազատամարտիկների ծնողներին ու հարազատներին նախարարը վստահեցրեց, որ նրանց զավակների որոնման համար համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter