Աշնանը կհայտարարեն նորարարական կենտրոնի պաշտոնական բացման մասին
«Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը հույս ունի, որ «Մայքրոսոֆթի» նորարարական կենտրոնը այս աշնանը կսկսի գործել: Այս պահին Մայքրոսոֆտի նորարարական կենտրոնում վերանորոգման և շինարարական աշխատանքներ են իրականացվում: Այսօր «Հայաստանում Մայքրոսոֆթ ընկերության իննովացիոն օր 2010» միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր Բարսեղյանը:
Ընկերությունը Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի հետ պայամագիր է կնքել,և հենց համալսարանում էլ իրենց տարածք է տրամադրվել, որտեղ լինելու է ընկերության նորարարության կենտրոնը: Կենտրոնին հատկացվել է մեկ ամբողջական հարկ:
«Բայց մենք արդեն իսկ սկսել ենք մեր նախագծերը, իննովացիոն կենտրոնն արդեն իսկ գործում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» մասնաշենքում: Բավականին շատ վերապատրաստումներ, թրեյնինգներ և այլ միջոցառումներ ենք կազմակերպում»,- ասաց Գրիգոր Բարսեղյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել