HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական հեռուստաընկերությունը փակման եզրին է

Ռուսաստանում հեռարձակվող առաջին հայկական հեռուստաընկերությունը՝  TVARM.RU-ն, ֆինանսական դժվարությունների պատճառով կարող է դադարեցնել իր գործունեությունը: TVARM.RU-ն անվճար, թվային, արբանյակային հեռուստաալիք է, որը HOTBIRD արբանյակային ցանցով հեռարձակվում է Ռուսաստանում (Ուրալից արևմուտք), ողջ Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Նման մեծ լսարան ունեցող հայկական TVARM.RU հեռուստաընկերության գործունեությունը ռազմավարական մեծ նշանակություն ունի թե Հայաստանի Հանրապետության, թե ամբողջ «Հայկական աշխարհի» համար՝ առավելապես ներկայիս քաղաքական զարգացումների համատեքստում։ Լրատվամիջոցների Համահայկական Ընկերակցությունը անհանգստացած լինելով TVARM.RU հեռուստաընկերության հետագա ճակատագրով և ելենելով անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունից, հորդորում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել հեռուստաընկերռության գործունեությանը սատարելու ուղղությամբ, իսկ Սփյուռքի հայկական լրատվամիջոցներին` դիմելու իրենց երկրի հայկական գործարար շրջանականերին` առաջարկելով ֆինանսական ներդրումներ կատարել  TVARM.RU հեռուստաընկերությանը օժանդակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter