Բողոքները հայտնել «Թեժ գծին»
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստեղծվել է արագ արձագանքման «Թեժ գիծ»` 53-70-22 հեռախոսահամարով:
Այս ծառայությունում հաշվառվելու են անձնագրային եւ վիզաների վարչության ու ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվող վարչարարության կապակցությամբ քաղաքացիների բողոքներն ու առաջարկությունները:
Իսկ խորհրդատվական բնույթի հարցերի դեպքում ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ անհրաժեշտ է զանգահարել 090-007-007 վճարովի ձայնային պորտալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել