Տեսակետ. ԲՀԿ «բարեգործության» ցուցադրման մասին
Հասկացանք` ունեն հարստություն, ոգևորված են ՀՀ օրենսդրության պահապանների, այդ թվում` ՀՀ նախագահի անգործությունից, ունենք չքավոր ընտրազանգված, սակայն, դա չի նշանակում, որ կարելի է կորցնել ամեն սրբություն և շարունակել հպարտորեն ոտնահարել մեր երկրի օրենսդրությունը, մասնավորապես`
1. պատգամավորը /Գ.Ծառուկյան/ չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ /ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդված/,
2. պետական պաշտոն զբաղեցնող կուսակցության անդամը /Հ.Քուշկյան/ իրավունք չունի իր ծառայողական /պաշտոնեական/ դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի /«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված/,
3. կուսակցությունը /ԲՀԿ/ բարեգործական կազմակերպություն չէ /«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված/ կամ չի կարող բարեգործական գործունեություն իրականացնել /«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված/,
4. ամեն ծախս չէ, որ բարեգործական է համարվում /«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված/:
Վերջին հաշվով, բարեգործության գնահատողները հեռուստաընկերությունները չեն:
«Մարդու իրավունքներ - 96» կուսակցության նախագահ
Ռ.Թորոսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել