HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Հակասությունն արհեստական է»

ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանում է «Հետքին» «Հետքը» հոդված էր հրապարակել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին: Պաշտոնական պարզաբանումներ ստանալու համար գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին: Մեր առաջադրած 5 հարցերից միայն մեկի պատասխանն ենք ստացել, որն էլ ներկայացնում ենք առանց միջամտությունների: ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել եւ ուսումնասիրվել է Ձեր` 21.06.10թ. գրությունը, ըստ որի ՀՀ պատմամշակութային  հուշարձանների պահպանության բնագավառում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների վերաբերյալ ՀՀ Նախագահին 2006 թվականին ուղարկված հաղորդման եւ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի  շահերի պաշտպանության աջակցության ծրագրի ղեկավար Ս. Այվազյանին` ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի կազմակերպա-մեթոդական եւ հանրային կապերի  վարչության պետ Շ.Տոնոյանի 08.12.2009թ գրությամբ ուղարկված տեղեկանքի միջեւ առկա է հակասություն: Մասնավորապես` 21.06.10թ. գրության մեջ նշել եք, թե ՀՀ Նախագահին ուղղված հաղորդման մեջ, որը տեղադրված է նաև դատախազության ինտերնետային էջում, դատախազությունն արձանագրել է, որ ՀՀ պատմամշակութային հուշարձանների պահպանության բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով հարուցվել են վարչական վարույթներ, քրեական գործեր, իսկ Շ.Տոնոյանի գրությամբ ուղարկված տեղեկանքում նշվել է, թե «քրեական գործեր հարուցված չեն»: Պետք է արձանագրեմ, որ Ձեր մատնանշած  հակասությունն արհեստական է եւ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի շահերի պաշտպանության աջակցության ծրագրի ղեկավարին  08.12.2009 թ. ուղարկված տեղեկանքն աղճատված ներկայացնելու հետեւանք: Մասնավորապես` վիճարկվող տեղեկանքի երրորդ պարբերությունում ուղղակի նշված է. մեջբերում տեղեկանքից. «Իրավախախտում թույլ տված անձանց  նկատմամբ դատախազության մարմինները  հարուցել են վարչական իրավախախտումների վերաբերյալ  վարույթներ, քրեական գործեր»: Ինչ վերաբերում է  Ձեր կողմից 21.06.10թ. գրության մեջ հիշատակված մեջբերմանը, ապա այն վերաբերում է  կոնկրետ տարածքի` մասնավորապես  Երևան քաղաքին: Մեջբերում  տեղեկանքից. «Ինչ վերաբերում  է Երևանի քաղաքապետի  և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմինների պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու հարցին, ապա հայտնում ենք, որ նրանց գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի` Ձեր գրության մեջ նշված հոդվածների  հանցակազմերի հատկանիշներ չեն պարունակել, այդ իսկ պատճառով քրեական գործեր չեն հարուցվել»: Ասել է թե` մի դեպքում խոսվել է ընդհանրապես ուսումնասիրությունների արդյունքների մասին, որոնք ընդգրկել են հանրապետության ամբողջ տարածքը, ինչի կապակցությամբ պարզաբանվել է, որ հայտնաբերված խախտումների կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ, քրեական գործեր, միջնորդագիր է ուղարկվել մշակույթի նախարարին` խախտումները վերացնելու ուղղությամբ, իսկ երկրորդ դեպքում արդեն հարցման հեղինակն ավելի մասնավորեցրել է` առանձնացնելով  կոնկրետ Երեւանի քաղաքապետի եւ պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության բնա•ավառում լիազորված մարմինների  պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու հանգամանքը, ինչի կապակցությամբ էլ պարզաբանվել է, որ նրանց գործողություններին իրավական գնահատական չի տրվել, քանի որ նրանց գործողությունները հանցակազմերի հատկանիշներ չեն պարունակել, այդ իսկ պատճառով քրեական գործեր չեն հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Ս. Տռուզյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter